Միջազգային

Լաթաքիա քաղաքում հրասանդներ են ընկել

1 րոպեի ընթերցում

Լաթաքիա քաղաքում հրասանդներ են ընկել

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի Լաթաքիա քաղաքում փետրվարի 20-ին հրասանդներ են ընկել բնակելի թաղամասերի վրա՝ պատճառելով մարդկային և նյութական վնասներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, հրասանդներից մեկն ընկել է Համամ թաղամասի տներից մեկ վրա, ինչի հետևանքով 2 խաղաղ բնակիչներ են վիրավորվել, տունը նյութական վնասներ է կրել: Մեկ այլ հրասանդ ընկել է Սաուրա փողոցում՝ պատճառելով նյութական վնասներ:

Լաթաքիայի հյուսիսային գյուղերում տարածված ահաբեկչական կազմակերպությունները, այդ թվում` «Ջաբհա ան Նուսրա» և «Ահրար աշ Շամ» խմբավորումները, որոնք օգնություն են ստանում Թուրքիայից, հարձակումներ են իրականացնում խաղաղ թաղամասերի վրա:

Սիրիական բանակը ծանր հարվածներ է հասցրել Հոմսի գյուղերում ահաբեկիչների հավաքատեղիներին և թաքստոցներին: Թալիլա շրջանում տասնյակ ահաբեկիչներ են սպանվել և վիրավորվել:

Ահաբեկչական խմբավորումները լուրջ վնասներ են կրել նաև Կունեյտրա մարզում, Իդլիբի և Դարաայի գյուղերում:

Սիրիայում 2011թ.-ից ի վեր շարունակվող բախումների հետևանքով, ՄԱԿ-ի տվյալներով, զոհերի թիվը մոտեցել է 200 հազարի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում