Միջազգային

ԱՄՆ-ն 1200 սիրիացի զինվոր կպատրաստի ԻՊ-ի դեմ պայքարելու համար

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն 1200 սիրիացի զինվոր կպատրաստի ԻՊ-ի դեմ պայքարելու համար

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ն մոտ 1200 սիրիացի զինվորների համար զինպատրաստություն կանցկացնի «Իսլամական պետության» դեմ պայքարի նպատակով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, Պենտագոնի ներկայացուցիչ Ջոն Քիրբին չի նշել, թե որտեղ կանցկացվեն վարժանքները:

Հավանաբար, վարժանքները կսկսվեն մարտից, Սիրիայի դուրս գտնվող տարածքներում: Վարժանքներում կընդգրկվեն տարեկան ավելի քան 5 հազար սիրիացի ապստամբներ: Տեղեկություններ կան, որ մոտ 3 հազար ապստամբներ զինպատրաստություն կանցնեն մինչև 2015թ.-ի վերջը:

Ավելի վաղ ԱՄՆ-ը հայտարարել էր, որ ավելի քան 400 ամերիկացի զինվորներ, այդ թվում` հատուկ նշանակության ուժերի անդամններ կմասնակցեն սիրիացի ապստամբների մարզումներին:

Մի շարք երկրներ, այդ թվում` Սաուդյան Արաբիան, Թուրքիան, Քաթարը և Հորդանանն առաջարկել են մարզական ճամբարներ տրամադրել իրենց երկրներում:

ԱՄՆ-ը և միջազգային դաշինքը Սիրիայում ԻՊ-ի դեմ ռազմական գործողություններ են սկսել սեպտեմբերի 23-ից:

«Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպությունը համարվում է աշխարհի ամենավտանգավոր, ամենախոշոր և միևնույն ժամանակ ամենահարուստ ահաբեկչական կազմակերպությունը, որը կարճ ժամանակում հսկայական տարածքներ է գրավել Սիրիայում և Իրաքում: ԻՊ կազմակերպությունում ընդգրկվել են 80 երկրների մոջահեդներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում