Տարածաշրջանային

Անկարայի քաղաքապետարանը հակահայկական նյութեր կբաժանի գիտակրթական կառույցներին

1 րոպեի ընթերցում

Անկարայի քաղաքապետարանը հակահայկական նյութեր կբաժանի գիտակրթական կառույցներին

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարում Թուրքիայում պատմական իրողությունների խեղաթյուրմանը կցվել են անգամ թուրքական մունիցիպալ կառույցները: Անկարայի քաղաքապետարանը հանձն է առել իրականացնել գիտական-կրթական ոլորտը իրական փաստերը խեղաթյուրող, հորինված պատմությամբ ողողելու գործընթացը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական Haberler.com-ը, քաղաքապետարանի որոշմամբ` երկրում հրատարակված հինգ հատորանոց «Հայկական հարցի ժողովածու»-ն, 20 տեսակի գրքույկները, 12 հատորանոց «Օսմանյան նախագիծ»-ը գնելու և բաժանելու են դպրոցներին, հիմնադրամներին և կազմակերպություններին, գրադարաններին և հետազոտական կենտրոններին:

Այս որոշումը քաղաքապետարանը կայացրել է փետրվարյան նիստի ժամանակ: Նրանց ձևակերպմամբ` այս քայլերն անհրաժեշտ են «աշակերտների շրջանում պատմության իմացությունը բարձրացնելու և թուրքական մշակույթի ու պատմության հետ ծանոթացնելու նպատակով»:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում