Հասարակական

Երևանում բախվել են «Նիսսան Մարչ» և «ԲՅԴ» մակնիշի մեքենաներ

1 րոպեի ընթերցում

Երևանում բախվել են «Նիսսան Մարչ» և «ԲՅԴ» մակնիշի մեքենաներ

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում փետրվարի 15-ին` ժամը 23.24-ին, տեղեկություն է ստացվել, որ Երևանի Թումանյան-Նալբանդյան խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Նիսսան Մարչ» մակնիշի 34AF790 պ/հ (վարորդ Ա. Վ.) և «ԲՅԴ» մակնիշի 834OV61 պ/հ (վարորդ Ն. Բ.) ավտոմեքենաները. տուժածներ չկան: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում