Քաղաքականություն

Մինսկի խմբի համանախագահները ԼՂ հիմնահարցը քննարկելու համար ժամանել են Վիեննա

1 րոպեի ընթերցում

Մինսկի խմբի համանախագահները ԼՂ հիմնահարցը քննարկելու համար ժամանել են Վիեննա

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ժամանել են Վիեննա` քննարկելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

«Մենք Վիեննայում ենք` քննարկելու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ԵԱՀԿ գրասենյակում` անդամ-պետությունների հետ: Դրան կհաջորդի կարևոր այց տարածաշրջան` քննարկելու հիմնախնդրի կարգավորման հարցը»,- գրել է Ուորլիքը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստան կայցելեն փետրվարի 17-ին և հանդիպումներ կունենան ՀՀ նախագահի և արտաքին գործերի նախարարի հետ: Հայաստանյան այցից առաջ նրանք կլինեն Ադրբեջանում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում