Քաղաքականություն

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները փետրվարի 17-ին կլինեն Երեւանում

1 րոպեի ընթերցում

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները փետրվարի 17-ին կլինեն Երեւանում

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստան կայցելեն փետրվարի 17-ին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը տեղեկացնում է, որ համանախագահները հանդիպում կունենան ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում միջնորդական առաքելություն իրականացնող Մինսկի խումբը այս օրերին Հելսինկիում է:Ֆինլանդիան Մինսկի խմբի անդամ է, և միջնորդները ժամանել են Հելսինկի խորհրդատվության համար:

Համանախագահները վերջերս Մյունխենում էին, որտեղ հանդիպել են ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Նրանք, ինչպես այս, այնպես էլ ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի ԱԳ նախարար Իվիցա Տադիչի հետ հանդիպումների արդյունքներով հայտարարություն էին տարածել:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում