Սիրիայի Նախագահը ՄԱԿ-ի բանագնացի հետ քննարկել է Հալեպում կրակի դադարեցման հարցը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի Նախագահ Բաշար ալ Ասադը փետրվարի 11-ին ընդունել է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի բանագնաց, իտալացի դիվանագետ Ստեֆան դե Միստուրային և նրան ուղեկցող պատվիրակությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, հանդիպման ընթացքում դրական և կառուցողական միջավայրում հանգամանորեն քննարկվել է Դե Միստուրայի ծրագիրը Հալեպում կրակը դադարեցնելու վերաբերյալ:

Նախագահ Ասադը նշել է, որ Սիրիան աջակցում է ցանկացած նախաձեռնության և գաղափարների, որոնք ուղղված են ճգնաժամի լուծմանը՝ պահպանելով բնակիչների կյանքը: Ապա շեշտել է, որ անհրաժեշտ է ճնշում գործադրել բոլոր երկրների վրա, որպեսզի դադարեցվի ահաբեկիչների զինումը, ֆինանսավորումը և արգելվի նրանց մուտքը Սիրիայի տարածք:

Հանդիպմանը ներկա էր Սիրիայի արտաքին գործերի նախարար Ուալիդ ալ Մուալլեմը, նախագահի խորհրդական Բասինա Շաաբանը, արտաքին գործերի փոխնախարար Ֆեյսալ ալ Միկդադը, արտգործնախարարի խորհրդական Ահմադ Արնուսը:

Դե Միստուրան լրագրողներին հայտնել է, որ Դամասկոսում քննարկել է իր առաջարկը` Հալեպում կրակը դադարեցնելու վերաբերյալ՝ ավելացնելով, որ հավելյալ տեղեկություններ քննարկման մասին չի կարող տրամադրել: Նա հակված է իր նախաձեռնությամբ թեթևացնել սիրիական ազգի բռնությունները և մարդասիրական օգնություն հասցնել կարիքավորներին:

Բանագնացը նաև նշել է, որ զեկույց կներկայացնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և կմասնկացի Սիրիայի վերաբերյալ փետրվարի 17-ին կայանալիք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին:

Ավելի վաղ՝ փետրվարի 10-ին, Սիրիայի արտաքին գործերի և սփյուռքի նախարար Ուալիդ ալ Մուալլեմը ընդունել էր Սիրիայի հարցով ՄԱԿ-ի բանագնաց Ստեֆան դե Միստուրային և նրան ուղեկցող պատվիրակությայնը:

Մոսկվայում կայացած հանդիպումների ընթացքում սիրիական կառավարական և ընդդիմադիր պատվիրակությունները համաձայության են եկել մի շարք հարցերի շուրջ, որոնք ստացել են «մոսկովյան սկզբունքներ» անվանումը: Սկզբունքների մեջ առաջնային էր Սիրիայի ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության ապահովումը, ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքարի հարցը:

Հայերեն Русский

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը