Միջազգային

Սիրիայում կրկին ադրբեջանցի մոջահեդ է սպանվել

1 րոպեի ընթերցում

Սիրիայում կրկին ադրբեջանցի մոջահեդ է սպանվել

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում իշխանական ուժերի դեմ պայքարում սպանվել է հերթական ադրբեջանցին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ադրբեջանական ԱՊԱ գործակալությանն ասել է զոհված ադրբեջանցու եղբայր Ռուստամ Իսմայիլովը:

Նա նշել է, որ սոցիալական ցանցերից մեկով իրեն հաղորդագրություն է եկել այն մասին, որ Իսմայիլով Իսմայիլ Ռաֆիգօղլուն մահացել է: Ռուստամը փորձել է ճշտել, թե ով է իրեն հայտնել եղբոր մահվան լուրը, սակայն պատասխան չի ստացել, իսկ ավելի ուշ օգտատիրոջ պրոֆիլը ջնջվել է:

Սիրիայում հակակառավարական և իշխանական ուժերի միջև հակամարտության վերսկսումից հետո մեծ թվով ադրբեջանցիներ անցել են իսլամիստական ծայրահեղական ուժերի կողմը: Անցնող 2-3 տարիների ընթացքում Սիրիայում Ասադի ուժերի դեմ մարտերի ժամանակ զոհվել են հարյուրավոր ադրբեջանցի մոջահեդներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում