Հորդանանն ահաբեկչության դեմ պայքարում ինքնուրույն որոշում ընդունել չի կարող. Սիրիայի ԱԳՆ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիան կոչ է արել Հորդանանին համագործակցել ահաբեկչության դեմ պայքարում, սակայն գիտակցում է, որ Հորդանանն այդ հարցում ինքնուրույն որոշում ընդունել չի կարող: Հորդանանը համարվում է ԱՄՆ-ի հովանու ներքոՍիրիա ահաբեկիչներ ուղարկելուգործող ուղիներից մեկը, նրանք զինպատրաստություն են անցնում Հորդանանում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, այս մասին Բելառուսի արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Սիրիայի արտաքին գործերի և սփյուռքի նախարար Ուալիդ ալ Մուալլեմն՝ ավելացնելով, որ Հորդանանն, ունենալով իր պատճառները ԻՊ-ի դեմ պայքարելու համար, չի պայքարում սիրիա-հորդանանյան սահմանի մերձակայքում կենտրոնացած «Ջաբհա ան Նուսրա» խմբավորոման դեմ:

ԻՊ-ի դեմ պայքարելու վերաբերյալ նախարարը նշել է, որ ցամաքային պայքարի համար Սիրիան օտարազգի զինվորների կարիք չունի, քանի որ սիրիական բանակը հաջող գործում է առանց օգնության: «Պետության համար գլխավորը մնում են ահաբեկչության ցանկացած դրսևորման դեմ պայքարը և քաղաքական կարգավորման հասնելու ուղիները»,- նշել է նախարարը:

Իր հերթին Բելառուսի արտաքին գործերի նախարարն ընդգծել է, որ Մինսկն աջակցում է Դամասկոսին և կոչ է անում միջազգային հանրությանը ջանքեր գործարդել ահաբեկչության դեմ պայքարելու և ճգնաժամը խաղաղ ճանապարհով լուծելու համար: Մակեյը համոզված է, որ Սիրիան ճգնաժամից դուրս կգա նախկինից ավելի ուժեղ: Նախարարը նաև նշել է, որ վճռական հանդես է գալիս օտար միջամտության դեմ: «Բելառուսը պատրաստ է օգնել Սիրիային և մասնակցել տնտեսական ներուժի զարգացմանը»,- նշել է Մակեյը:

Հայերեն Русский

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը