Միջազգային

Հորդանանի օդային ուժերը 3 օրում 56 հարված են հասցրել ԻՊ-ին

2 րոպեի ընթերցում

Հորդանանի օդային ուժերը 3 օրում 56 հարված են հասցրել ԻՊ-ին

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հորդանանի կործանիչները 3 օրում 56 օդային հարվածներ են հասցրել Սիրիայում «Իսլամական պետություն» գլխավոր հենակետերի և զինապահեստների ուղղությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է Հորդանանի օդային ուժերի հրամանատար Մանսուր ալ Ջուբուրը: Նրա խոսքով` իրենց գլխավոր նպատակն է հաշվեհարդար տեսնել ԻՊ-ի ղեկավար Աբու Բաքր ալ Բաղդադիի հետ, ինչպես նաև ոչնչացնել մարզական ճամբարները, կանխել նավթի անօրինական վաճառքը:

ԱՄՆ-ի և միջազգային կոալիցիայի օդային ուժերը մեկ օրվա ընթացքում 3 օդային հարված են հասցրել Սիրիայում, և 6 հարված` Իրաքում ԻՊ-ի դիրքերին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի զինված ուժերի ղեկավարությունը: Իրաքում օդային հարվածները հասցվել են Ֆալլուջա, Բայջի, Ալ Ասադ և Քիրքուք քաղաքների ուղղությամբ, իսկ Սիրիայում Քոբանի քրդաբնակ քաղաքի մերձակա շրջաններին, ինչպես նաև Ռակկային և Դեր Զորին:

Արդյունքում` ոչնչացվել են ահաբեկիչներին պատկանող թաքստոցներ, հավաքատեղիներ, փոխադրամիջոցներ, զինապահեստներ:

«Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպությունը համարվում է աշխարհի ամենավտանգավոր, ամենախոշոր և միևնույն ժամանակ ամենահարուստ ահաբեկչական կազմակերպությունը, որը կարճ ժամանակում հսկայական տարածքներ է գրավել Սիրիայում և Իրաքում: ԻՊ կազմակերպությունում ընդգրկվել են 80 երկրների մոջահեդներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում