Միջազգային

Սիրիայի հարցով ՄԱԿ-ի բանագնացը մեկնել է Դամասկոս

1 րոպեի ընթերցում

Սիրիայի հարցով ՄԱԿ-ի բանագնացը մեկնել է Դամասկոս

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրան փետրվարի 8-ին մեկնել է Դամասկոս՝ պաշտոնական հանդիպումներ անցկացնելու նպատակով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, Դամասկոս կատարած իր այցի ընթացքում Դե Միստուրան Հալեպում կրակը դադարեցնելու նախաձեռնության շրջանակներում կհանդիպի սիրիացի պաշտոնյաների հետ:

Ստեֆան դե Միստուրան բարձր է գնահատել Մոսկվայում սիրիական կառավարության և ընդդիմության պատվիրակությունների միջև հունվարի 26-29-ը տեղի ունեցած հանդիպումները:

Ավելի վաղ ՄԱԿ-ի բանագնացը Սիրիա կատարած այցելության ժամանակ առաջարկել էր դադարեցնել կրակը Հալեպում: Սիրիայի Նախագահ Բաշար ալ Ասադն առաջարկը համարել է լուրջ նախաձեռնություն, որն անհրաժշետ է ուսումնասիրել:

Մոսկվայում կայացած հանդիպումների ընթացքում սիրիական կառավարական և ընդդիմադիր պատվիրակությունները համաձայության են եկել մի շարք հարցերի շուրջ, որոնք ստացել են «մոսկովյան սկզբունքներ» անվանումը: Սկզբունքների մեջ առաջնային էր Սիրիայի ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության ապահովումը, ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքարի հարցը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում