Թուրքիայում Հայոց ցեղասպանության մասին նոր գիրք է հրատարակվել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում հրապարակվել է «100-ամյա հոգոց. Դիարբեքիրը հավաքական հիշողության հետքերով` 1915» անվանմամբ գիրք, որը պատմում է Հայոց ցեղասպանության մասին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գրքի հղինակներ Ադնան Չելիքն ու Նամըք Քեմալ Դինչը թուրքական «Ռադիկալ»-ի հետ զրույցում ասել են, որ գրքում կենդանի վկայություններ են հավաքել 100 տարի առաջ Դիարբեքիրում (Տիգրանակերտ) հայերի կոտորածների մասին:

Նրանք նշել են, որ անգամ 100 տարի անց, քաղաքի ժողովուրդը հայերի կոտորածների մասին պատմում է այնպես, կարծես այդ ամենը երեկ է տեղի ունեցել: Նրանց խոսքով` Դիարբեքիրի քրդերը հայերի կոտորածները բնութագրում են որպես «ոչնչացում», «արմատը չորացնել», «ոչնչացման շրջան» եւ այլն:

Վկայություններում քրդերը գովեստով են խոսել հայերի ստեղծագործ ազգ լինելու, հայ մտավորականների, ակտիվիստների գործունեության, նրանց իշխանությունից օգտվելու, ինչպես նաեւ հայերի մշակույթից քրդերի ազդվելու մասին:

Քրդերը պատմել են, որ բոլոր կոտորածներից առաջ թուրքերը կեղծ լուրեր էին տարածում, թե հայերը պետք է հարձակվեն մզկիթների վրա եւ կոտորեն մուսուլմաններին, այն դեպքում, երբ Դիարբեքիրում հայերը նման ուժ չունեին:

Հեղինակները պատմել են նաեւ հետագայում, հատկապես, 1980-ականներից հետո, հայերի հետքերը ջնջելու թուրքական քաղաքականության մասին:

Գրքում նշվում է, որ Ցեղասպանությունից հետո փրկված հայերի մեծ մասը եղել են մուսուլմանների հետ ամուսնացած կանայք եւ հարուստ հայերի երեխաներ, որոնց պահողները հույս են ունեցել, որ կտիրանան նրանց ունեցվածքին կամ կկարողանան փրկագին ստանալ:

Հայերեն English Русский

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում