Միջազգային

Սիրիական օդուժը ռմբակոծել է «Իսլամական բանակ» ծայրահեղական խմբավորման դիրքերը

1 րոպեի ընթերցում

Սիրիական օդուժը ռմբակոծել է «Իսլամական բանակ» ծայրահեղական խմբավորման դիրքերը

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արևելյան Ղուտան սիրիական օդուժի ռմբակոծելու հետևանքով փետրվարի 6-ին 70 զոհ է գրանցվել: Այս մասին հայտարարել է Մարդու իրավունքների պաշտպանության մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ օդային ուժերը ռմբակոծել են «Իսլամական բանակ» ծայրահեղական խմբավորման հսկողության տակ գտնվող տարածքներն այն բանից հետո, երբ «Իսլամական բանակ» ծայրահեղական խմբավորումը նախօրեին ռմբակոծել էր Դամասկոսի կենտրոնական թաղամասերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, Արևելյան Ղուտայի ուղղությամբ փետրվարի 5-ին և 6-ի գիշերը արձակվել է մոտ 60 ռումբ:

Ավելի վաղ «Իսլամական բանակ» խմբավորման ղեկավար Զահրան Ալլուշը խոստացել էր հարվածներ հասցնել կառավարական ուժերի հսկողության տակ գտնվող տարածքներին, ինչպես որ բանակն Արևելյան Ղուտային: Նա սպառնացել է Դամասկոսը վերածել ռազմի դաշտի և հրամայել է իր խմբավորման անդամներին պատասխանել ցանկացած հարձակման:

«Իսլամական բանակը» ձևավորվել է 2013թ.-ին մի քանի ընդդիմադիր խմբավորումների միաձուլման արդյունքում:

ՄԱԿ-ի տվյալներով, Սիրիայում 2011թ.-ի մարտից սկսված բախումների հետևանքով զոհերի թիվը մոտեցել է 200 հազարի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում