1 րոպեի ընթերցում
ՕՍԼՈ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օսլոյի Հոլոքոստի և կրոնական փոքրամասնությունների ուսումնասիրությունների նորվեգական կենտրոնում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ցուցադրվել է Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմը, որից առաջ, միջոցառման բացման խոսքով հանդես է եկել Հոլոքոստի կենտրոնի բարեկամների միության նախագահ և երկար տարիներ Նորվեգիայի խորհրդարանի պատգամավոր Օդ Այնար Դոերումը:
Հայոց ցեղասպանության մասին դասախոսությամբ հանդես է եկել Հոլոքոստի կենտրոնի ավագ գիտաշխատող Անտոն Ուայս Ուենդտը: