Իրավունք

Ռուբինյանց փողոցում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով 2 մարդ է տուժել

1 րոպեի ընթերցում

Ռուբինյանց փողոցում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով 2 մարդ է տուժել

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում փետրվարի 4-ին` ժամը 14.38-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռուբինյանց փողոցի թիվ 8 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են «Ֆորդ», «ԲՄՎ» և «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաներ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնոթյունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ԲՄՎ» մակնիշի 80 ՕՏ 505, «Ֆորդ» մակնիշի 32 ՍՍ 995 և «ԳԱԶել» մակնիշի 0642 Տ պետհամարանիշերով ավտոմեքենաները:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, 1969թ. ծնված Ա. և 1976թ. ծնված Ա. Կ.-ները տեղափոխվել են «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և կատարել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում