Քաղաքականություն

Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է` թուրքական պատվիրակություն ապրիլին Հայաստան չի գա

1 րոպեի ընթերցում

Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է` թուրքական պատվիրակություն ապրիլին Հայաստան չի գա

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի օրը` ապրիլի 24-ին, Հայաստանում կայանալիք հիշատակի արարողություններին Թուրքիան պաշտոնապես չի մասնակցի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Անադոլու» գործակալությունը, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Թանժու Բիլգիչը: «Որքանով ես տեղյակ եմ, թուրքական կողմից մասնակցություն չի լինի»,- ասել է ԱԳՆ խոսնակը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը ներկա գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նրան էր հանձնել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը` մասնակցելու 2015 թվականի ապրիլի 24-ին Երևանում կայանալիք հիշատակի արարողություններին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում