Միջազգային

Սիրիայի ընդդիմության և կառավարության հաջորդ հանդիպմանը կքննարկվի քաղբանտարկյալների և առևանգվածների հարցը

2 րոպեի ընթերցում

Սիրիայի ընդդիմության և կառավարության հաջորդ հանդիպմանը կքննարկվի քաղբանտարկյալների և առևանգվածների հարցը

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի ընդդիմության և կառավարության հաջորդ հանդիպմանն առավել մանրամասն կքննարկվի քաղբանտարկյալների և ընդդիմության կողմից առևանգված անձնանց ազատ արձկաման հարցը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտարարել է Մոսկվայում Սիրիայի ընդդիմության ներկայացուցիչ Ռիյադ Հադադը՝ ավելացնելով, որ իրենք դեռ որևէ ցանկ չեն ստացել առևանգվածների և քաղբանտարկյալների վերաբերյալ, սակայն այդ թեման քննարկվել է խորհրդակցության ժամանակ: «Այն կլինի խորհրդակցությունների հաջորդ փուլի օրակարգի դրույթը»,- նշել է նա:

Դիվանագետի կարծիքով` մոսկովյան «դաշտում» անհրաժեշտ է ևս 2-3 հանդիպում սիրիական կառավարության և ընդդիմության միջև, որպեսզի պայմանավորվեն բանակցությունների հետագա ձևաչափի մասին, որից հետո գործընթացը հնարավոր է շարունակվի Դամասկոսում:

Մոսկվայում կայացած հանդիպումներն ավարտվել են հունվարի 29-ին, որոնց ընթացքում սիրիական կառավարական և ընդդիմադիր պատվիրակությունները համաձայության են եկել մի շարք հարցերի շուրջ, որոնք ստացել են «մոսկովյան սկզբունքներ» անվանումը: Սկզբունքների մեջ առաջնային է Սիրիայի ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության ապահովումը, ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքարի հարցը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում