Միջազգային

Սիրիական բանակը հաջողություններ է գրանցել Դեր Զորի օդանավակայանի մերձակայքում

1 րոպեի ընթերցում

Սիրիական բանակը հաջողություններ է գրանցել Դեր Զորի օդանավակայանի մերձակայքում

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի ընդդիմադիր ակտիվիստները տեղեկացրել են, որ կառավարական ուժերն առաջընթաց են գրացնել Դեր Զորի ռազմական օդանավակայանի հյուսիսային և հյուսիս-արևելյան հատվածներում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, «Իսլամական պետության» դեմ բախումներն ընթացել են Ջաֆրա և Կիտաա Մադրասա շրջաններում: Ահաբեկիչները զգալի կորուստներ են կրել:

Բախումներ են ընթանում նաև Դեր Զոր քաղաքի ներսում՝ Ռասաֆա թաղամասում:

Սիրիական ՍԱՆԱ գործակալության տեղեկացմամբ` ավելի վաղ՝ փետրվարի 1-ին, սիրիական բանակը վերահսկողություն էր հաստատել Դեր Զորի մարզի Մարիիյա գյուղի մեծ մասի վրա՝ մեծ վնասներ պատճառելով «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը: Բախումների ժամանակ ոչնչացվել են ահաբեկիչների 17 փոխադրամիջոցները: Բանակը հարձակում է գործել ԻՊ-ի վրա Ջաբալ Սարդա և Հուեյջա Սաքր բնակավայրերում: Հունվարի 26-ին բանակը հսկողություն էր հաստատել Մահսան շրջանի վրա:

Սիրիայում մոտ 4 տարի շարունակվող բախումների ընթացքում զինված ընդդիմադիրների շարքերը համալրել են աշխարհի մոտ 80 երկրների ավելի քան 100 հազար զինյալներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում