Հասարակական

Երևան-Աշտարակ ճանապարհին շրջվել է «Օպել» ավտոմեքենա

1 րոպեի ընթերցում

Երևան-Աշտարակ ճանապարհին շրջվել է «Օպել» ավտոմեքենա

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փետրվարի 1-ին, ժամը 04.28-ին ահազանգ է ստացվել, որԵրևան-Աշտարակ ավտոճանապարհին՝ Պռոշյան գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. «Օպել» մակնիշի ավտոմեքենան շրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ միջպետական Մ-1 ավտոճանապարհի Երևան-Աշտարակ հատվածում (18-րդ կմ) դեռևս չբացահայտված հանգամանքներում «Օպել» մակնիշի 33 DS 839 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել հանդիպակաց գոտում. դեպքի վայրում տուժածներ չեն հայտնաբերվել:

Հրշեջ-փրկարարները փակել են գազի բալոնի փականը, հոսանքազրկել, ուղղել են ավտոմեքենան և մոտեցրել քարշակին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում