Մոսկվայում հրդեհի հետևանքով փլուզվել է գիտական գրադարանի արտաքին պատի մի մասը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հասարակական գիտությունների գծով գիտական տեղեկատվության ինստիտուտի գրադարանի արտաքին պատի մի մասը հրդեհի հետևանքով փլուզվել է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը:

«Տեղի է ունեցել արտաքին պատի և տանիքի մոտ հազար քմ ընդհանուր տարածքով փլուզում»,-գրված է հաղորդագրության մեջ: Հրշեջ-փրկարարների տվյալներով` հրդեհի մարմանը ներգրավված են 217 հրշեջ և 62 հրշեջ ավտոմեքենաներ, հաղորդում է ՌԻԱ-Նովոստին:

Երեք հարկանի շենքի վերջին հարկի հրդեհի մասին տեղեկություններն ստացվել են ուրբաթ երեկոյան: Ըստ Ռուսաստանի ԱԻՆ-ի տվյալների`հրդեհի ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 2 հազար քմ:

«ՀԳԳՏ»-ն Ռուսաստանի սոցիալական և հումանիտար գիտությունների ոլորտում խոշորագույն գիտահետազոտական կենտրոններից մեկն է: Նրա գրադարանի հավաքածուն բաղկացած է 14.2 միլիոն աշխատություններից. հնագույն, ժամանակակից Արևելյան Եվրոպայի և ռուսերեն, այդ թվում` XVI - XX դդ. հազվագյուտ հրատարակություններ: Գրադարանն ունի առավել ամբողջական, իսկ որոշ դեպքերում, Ռուսաստանում միակ Ազգերի լիգայի, ՄԱԿ-ի եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի իր փաստաթղթերի հավաքածուն, ԱՄՆ-ի (1789), Անգլիայի (1803) և Իտալիայի (սկսած 1897 թ.) խորհրդարանական հաշվետվություններ և սլավոնական լեզուներով Ռուսաստանում ամենախոշոր հավաքածուներից մեկը ևս:

Գրադարանը հիմնադրվել է 1918 թվականին և ունի դաշնային կարգավիճակ: Գրադարանի աշխատակազմը 330 մարդ է:

Հայերեն Русский

ՀՀ ՄԻՊ-ը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի օրվա առթիվ

Արաղչին բացառել է ԱՄՆ-ի հետ հակամարտության կարգավորումը ռազմական ճանապարհով

Սպորտային մարմնամարզության հավաքականը հավաք է անցկացնում Գերմանիայում

Հայաստանի ֆուտբոլի կանանց ընտրանին Հորդանանում երկու ընկերական խաղ կունենա

Դատախազությունը «Վանա լիճ դրախտ» ռեստորանային համալիրի օտարման գործընթացում խախտում է հայտնաբերել. պետշահերի հայց է ներկայացվել դատարան

Կարատեիստ Սուրեն Հարությունյանը դարձել է «Karate1 Series» մրցաշարի փոխչեմպիոն

Իսպանիայում հորդառատ անձրևների հետևանքով կան զոհեր

«Նոր գիրք»-37/26. Բուրդո, Վեռն, Չարան, Դրոթեր, Նոել, Ջոնասեն

Ուկրաինա այցելած Մերցը հայտարարել է Կիևին լրացուցիչ 1 մլրդ եվրոյի ռազմական օգնության մասին

Հնդկաստանի ֆինանսների նախարար մեկնաբանել է ԱՄՆ-ի հետ առևտրային համաձայնագրի շուրջ բանակցությունների ընթացքը