Միջազգային

Մոսկվան կշարունակի նպաստել միջսիրիական բանակցությունների ակտիվացմանը. Ռուսաստանի ԱԳՆ

2 րոպեի ընթերցում

Մոսկվան կշարունակի նպաստել միջսիրիական բանակցությունների ակտիվացմանը. Ռուսաստանի ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվան պատրաստ է շարունակելու բոլոր միջոցներով խթանել միջսիրիական հաղորդակցությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, այս մասին հունվարի 30-ին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը:

Ռուսաստանի արտգործանախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ կայացած հանդիպումը ավելի է մեծացրել սիրիական հասարակության տարբեր շերտերի տրամադրությունը Սիրիայում խաղաղությունը վերականգնելու ավելի ակտիվ և արդյունավետ ուղիներ որոնելու հարցում:

Մոսկվայում հունվարի 29-ին ավարտվեց մոսկովյան հանդիպումը, որն առաջին էր Սիրիայի կառավարական և ընդդիմադիր պատվիրակությունների միջև 2014թ.-ի փետրվարին ընդհատված երկխոսություններից հետո: Նախարարությունը նշել է, որ Սիրիայի կառավարությունը և ընդդիմության ներկայացուցիչները ցանկություն են հայտնել շարունակել բանակցությունները մոսկովյան հարթակում:

Մոսկվայում հունվարի 26-ից 29-ը կայացած հանդիպումը անվանել են ֆորում, որն ուներ կառուցողական բնույթ, և այն կարող է հիմք հանդիսանալ միջսիրիական բանակցությունների վերսկսման համար: Ավելի վաղ տեղեկություն էր ստացվել, որ մասնակիցները համաձայնության են եկել մի շարք սկզբունքների շուրջ, որոնք ստացել են «մոսկովյան սկզբունքներ» անվանումը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում