Միջազգային

Սիրիական կառավարական և ընդդիմության պատվիրակությունները բանակցությունները կշարունակեն մեկ ամսից

2 րոպեի ընթերցում

Սիրիական կառավարական և ընդդիմության պատվիրակությունները բանակցությունները կշարունակեն մեկ ամսից

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի ընդդիմության և կառավարական պատվիրակությունը հունվարի 29-ին ավարտել են մոսկովյան հանդիպումրը՝ համաձայնության գալով շարունակել քննարկումները մեկ ամսից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, կողմերը հակաձայնության են եկել, որ բանակցությունները կվերսկսվեն Ռուսաստանի մայրաքաղաքում:

Սիրիական կառավարական պատվիրակությունը պատրաստակամություն է հայտնել ուսումնասիրել ընդդիմության առաջարկները, այդ թվում` քաղբանտարկյալներին վերաբերող:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ կողմերն, ի վերջո, պետք է գիտակցեն միավորվելու անհրաժեշտությունը, որպեսզի կարողանան միասին պայքարել վտանգի դեմ:

«Ալ Մայադին» լիբանանյան գործակալությունը տեղեկացնում է, որ մոսկովյան բանակցություններն ավարտվել են առանց փաստաթղթի վերջնական ձևաչափը ամրագրելու:

Մոսկվայում հունվարի 26-ից մեկնարկած հանդիպումը անվանել են ֆորում, որն ունի կառուցողական բնույթ, և այն կարող է հիմք հանդիսանալ միջսիրիական բանակցությունների վերսկսման համար: Սիրիայի ներքին ընդդիմության Ազգային համակարգող կոմիտեն համաձայնել էր պատվիրակություն ուղարկել Մոսկվա՝ հայտարարելով, որ չեն կարող բաց թողնել երկրում արյունահեղությունը դադարեցնելու հնարավորությունը: Ստամբուլում ձևավորված` Սիրիայի ընդդիմադիր եւ հեղափոխական ուժերի ազգային կոալիցիայի 5 անդամները, այդ թվում` նախկին ղեկավար Ահմադ ալ Ջարբան նույնպես համաձայնել են մասնակցել բանակցություններին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում