Վրացի մաքսավորները կոկաինի խոշոր խմբաքանակ են առգրավել «Նինոծմինդա» անցակետում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրացի մաքսավորները կոկաինի խոշոր խմբաքանակ են առգրավել հայ-վրացական սահմանի «Նինոծմինդա» մաքսային անցակետում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Ռուսթավի-2» հեռուստաընկերության եթերում հայտարարել է Վրաստանի ֆինանսների նախարար Նոդար Խադուրին:

«Մեր մաքսավորները «Նինոծմինդա» մաքսային անցակետում հայտնաբերել են ավելի քան 6 կիլոգրամ կոկաին, որը փորձում էին երկիր անցկացնել Բուլղարիայի քաղաքացիները: Գործը հանձնված է ներքին գործերի նախարարությանը»,- ասել է Խադուրին:

«Նովոստի Գրուզիա»-ն նշում Է, որ սա վերջին ժամանակներս Վրաստանի տարածք խոշոր խմբաքանակի թմրանյութերի ներկրման արդեն երկրորդ փորձն Է, որը կասեցվել է վրացի սահմանապահների եւ մաքսավորների կողմից:

Ավելի վաղ (2014 թվականի հուլիսի 12-ին) վրաց-թուրքական սահմանում Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները բեռնատար ավտոմեքենան զննելիս հայտնաբերել են 30-կիլոգրամանոց 93 տակառներ՝ 80-տոկոսանոց հեղուկ հերոինով՝ 93 մլն ԱՄՆ-ի դոլար արժողությամբ: Ըստ վերջին տվյալների՝ մեքենան Իրանի, Ադրբեջանի, Թուրքիայի եւ Վրաստանի տարածքով Մոլդովա թմրանյութեր Էր տեղափոխում հեղուկ օճառի տեսքով:

Հայերեն Русский

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին