Միջազգային

Թուրքիայում սիրիացի փախստականների համար ճամբար է բացվել

1 րոպեի ընթերցում

Թուրքիայում սիրիացի փախստականների համար ճամբար է բացվել

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում հունվարի 26-ին բացել է ամենամեծ ճամբարը սիրիացի փախստականների համար, որտեղ կարող են տեղակայվել 35 հազար փախստականներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, ճամբարը նախատեսված է թուրք-սիրիական սահմանի մերձակայքում Քոբանի քաղաքից «Իսլամական պետության» և քրդական ուժերի միջև բախումների հետևանքով փախուստի դիմած սիրիացիների համար:

Ճամբարում են առկա է 2 հիվանդանոց, 7 բժշկական կլինիկա, դպրոցներ, որտեղ կարող է սովորել 10 հազար երեխա:

Թուրքիայում սիրիացի փախստանների թիվը հաշվվում է 1,7 միլիոն:

180 հազարից ավելի քրդեր ստիպված փախուստի են դիմել Քոբանի քաղաքից և շրջակա գյուղերից: Քաղաքը կարևոր նշանակություն ունի կազմակերպության համար, քանի որ այն գրավելու դեպքում ԻՊ-ը վերահսկողություն կհաստատի Թուրքիայի սահմանի մերձակայքում Հալեպի մարզի գրաված տարածքներից մինչև Ռակկայի մերձակայքում գտնվող Թել Աբյադ քաղաք: Քոբանին գտնվում է Դամասկոսից 532 կմ հեռավորության վրա՝ Թուրքիայի սահմանի մերձակայքում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում