Միջազգային

Սիրիական պատերազմը բոլոր պատերազմների նման կավարտվի քաղաքական լուծումով. Ասադ

2 րոպեի ընթերցում

Սիրիական պատերազմը բոլոր պատերազմների նման կավարտվի քաղաքական լուծումով. Ասադ

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի ցանկացած վայրում տեղի ունեցած բոլոր պատերազմներն ավարտվել են քաղաքական լուծմամբ: Պատերազմը քաղաքական գործիքներից մեկն է, և, ի վերջո, այն կհանգեցնի քաղաքական կարգավորման:Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, այս մասին հայտարարել է Սիրիայի Նախագահ Բաշար ալ Ասադը Foreign Affairs ամերիկյան թերթին տված հարցազրույցում: Այն բնորոշմանը, թե Սիրիան բաժանվել է 3 մասի, որոնցից մեկը կառավարական ուժերի, մյուսը «Ջաբհա ան Նուսրայի» և ԻՊ-ի, իսկ երրորդը ընդդիմադիր ուժերի և քրդերի հսկողության տակ է, Ասադը չի համաձայնել՝ նշելով, որ սիրիական ժողովուրդը աջակցում է կառավարությանը, սիրիացիները կողմնակից են մնում ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանմանը:

Երկխոսության վերաբերյալ Ասադը նշել է, որ սիրիական ճգնաժամի սկզբից մինչև այժմ կառավարությունը պատրաստ է եղել երկխոսության ցանկացած կողմի հետ, որը շահագրգռված է իրավիճակի կարգավորմամբ: Ասադի խոսքով` Սահմանադրությունը փոփոխության է ենթարկվել, և ղեկավարությունը պատրաստ էր քննարկել ցանկացած հարց հակամարտության լուծման վերաբերյալ:

Մոսկովյան հանդիպման մասին նա նշել է, որ գլխավոր հարցը, թե ում հետ է պետք բանակցություններ վարել, անհայտ է: Ընդդիմությունը պետք է ներկայացնի ինչ-որ բազա:

«Այն, ինչ տեղի է ունենում Մոսկվայում, ոչ թե բանակցություններ են կարգավորման հասնելու համար, այլ ընդամենը նախապատրաստություն և խորհրդակցություն են առաջիկա համաժողովի համար»,- նկատել է Ասադը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում