Անվտանգության և խաղաղության միջազգային խորհրդարանը դատապարտել է Դամասկոսի բնակելի թաղամասերի վրա հարձակումը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անվտանգության և խաղաղության միջազգային խորհրդարանի ներկայացուցիչ Հայսամ Աբու Սայիդը դատապարտել է Դամասկոսի վրա ահաբեկիչական հարձակումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, Աբու Սայիդը պահանջել է ահաբեկչությանն աջակցող երկրներին դադարեցնել ֆինանսավորումը:

Դամասկոսի բնակելի թաղամասերի ռմբակոծության հետևանքով հունվարի 25-ին զոհվել է 6, վիրավորվել՝ 53 մարդ: Մայրաքաղաք Դամասկոսում պայթել են ավելի քան 40 հրթիռներ, որոնք ընկել են հիմնականում Մզզե, Աբու Ռումանա թաղամասերում, Աբբասյան հրապարկում, Բաղդադի փողոցում, ինչպես նաև Քաֆր Սուսա, Ալ Միդա, Ալ Ֆահհամա, Առ Ռոուդա թաղամասերում:

«Ջեյշ ալ Իսլամ» բանակի ղեկավար Զահրան Ալուշը հայտարարել է, որ ամեն օր ավելի քան 100 հրթիռներ են արձակվել Դամասկոսի ուղղությամբ:

Նախօրեին հրթիռներ էին ընկել նաև Լաթաքիայում, ինչի հետևանքով 2 երեխա էր զոհվել, ևս 7 վիրավորներ էին գրանցվել:

Սիրիական բանակը Իդլիբի մարզի գյուղերում 20 ահաբեկիչներ է ոչնչացրել: Շարունակվում են բախումները Կունեյտրա քաաղաքի հարավ-արևելքում: Մասրահա գյուղաքաղաքում 47 ահաբեկիչներ են սպանվել:

Դամասկոսի մերձակայքում գտնվող Մդայա գյուղաքաղաքում «Ջաբհա ան Նուսրա» խմբավորան թաքստոցներ են հայտնաբերվել և ոչնչացվել, ոչնչացվել են նրանց զենքերը:

Սիրիայում մոտ 4 տարի շարունակվող բախումների զոհ է դարձել մոտ 200 հազար մարդ:

Հայերեն Русский

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը