Իրանում վերանորոգվել է Արաքս գետի ափին գտնվող Հովվվի մատուռը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջերս Իրանի մշակութային ժառանգության պահպանման կազմակերպության և Արաքսի ազատ գոտու ջանքերով վերանորոգվել է Հովվի եկեղեցին, տեղադրվել է խաչը:

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ «Ալիք» օրաթերթից: Իրանի եկեղեցիների կենտրոնի տնօրեն տիկին Շերլի Ավետյանը «Ալիք» օրաթերթին տված հարցազրույցում նշել է, որ Հովվի կամ Անդեորդիի եկեղեցին գտնվում է Հին Ջուղայի առջև՝ Արաքս գետի ափին: Այն երեք կողմերից շրջապատված է ժայռերով և կառուցվել է թեք ձորալանջի վրա: Ժողովուրդը եկեղեցին կոչել է Հովվի մատուռ կամ եկեղեցի:

Ըստ Ավետյանի՝ ելնելով այս եկեղեցու աշխարհագրական դիրքից, այն փոխանցում է հետևյալ պատգամը Արաքս գետի մյուս ափին գտնվող Ադրբեջանին, որ, հակառակ նրա կողմից Հին Ջուղայի խաչքարերը ոչնչացվելուն, Իրանը վերանորոգում է մեր պատմական եկեղեցիները:

Հովվի եկեղեցին 2008թ. գրանցվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային հուշարձանների ցանկում, որից հետո Իրանի եկեղեցիների կենտրոնը, որը Իրանի մշակութային ժառանգությունների հարակից բաժիններից է, որոշել է եկեղեցում վերանորոգչական աշխատանք է ծավալել:

Ավետյանը տեղեկացրել է, որ եկեղեցին վերանորոգելու բազմաթիվ փորձեր են արվել, սակայն մասնագիտական նախագծեր չլինելու պատճառով վերանորոգումներն եկեղեցուն օգուտ չեն բերել` բացի վնասելուց:

Ուստի իրենք դիմել են Հայաստանի հուշարձանների պահպանության վարչություն, որը տրամադրել է մասնագիտացված ճարտարապետների նախագիծ: Վերանորոգումը նվիրվել է Հայոց ցեղասպանության 100-ամյակին: Հայաստանից հրավիրվել են վերականգնող մասնագետներ Մարտին և Արմենակ Չոլաքյանները: 8 ամսում կատարվել են բոլոր աշխատանքները: 2014թ. դեկտեմբերին տեղադրվել է եկեղեցու խաչը, որն օծել է Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգոր եպս. Չիֆթջյանը:

Աշխատանքները ֆինանսավորել է Իրանի մշակութային ժառանգության պահպանման կազմակերպությունը և Արաքսի ազատ գոտին:

Տիկին Ավետյանը նաև նշել է, որ եկեղեցին պետք է վերաօծվի, և այդ հարցով կզբաղվի Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը:

Հայերեն Русский

Նորվեգիայի թագավորի մահից հետո հազարավոր մարդիկ հավաքվել են Օսլոյի թագավորական պալատի դիմաց

Պակիստանի ու Թուրքիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ

Վրաստանում ուժեղ անձրևների հետևանքով վնասվել են տներ, ճանապարհներ ու կամուրջներ

Ռուսաստանի ու Բրազիլիայի ԱԳ նախարարները երկկողմ և միջազգային բնույթի հարցեր են քննարկել

Սեպտեմբերի 1-ից տեսական քննությունները կանցկացվեն ըստ կարգերի խմբավորված հարցաշարերի. ՆԳՆ-ն պարզաբանել է նոր կարգը

Քրեական ոստիկանները ապօրինի շրջանառությունից դուրս են բերել 5 ինքնաձիգ, մարտական ատրճանակ ու զինամթերք. կան ձերբակալվածներ

Շինարարների փողոցը բարեկարգվելու է և վերադարձվի երևանցիներին. Տիգրան Ավինյան

Քիշնևը բարձր է գնահատում սերտ երկխոսությունն ու բարեկամությունը Երևանի հետ․ Մոլդովայի ԱԳՆ

Դիվանագիտության պետք է խթանի երկկողմ առևտրաշրջանառությունն ու ներկայացնի Հայաստանի ներդրումային գրավչությունը. Վահագն Խաչատուրյան

Գարեգին Բ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործի քննությունը կշարունակվի Երևանի առաջին ատյանի քրեական դատարանում