Դամասկոսի բնակելի թաղամասերում ռումբեր են ընկել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դամասկոսի «Մզզե 86» բնակելի թաղամասում և Զահրաուի հիվանդանոցի մերձակայքում հունվարի 23-ին ռումբեր են ընկել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, ոստիկանության տեղեկացմամբ` ահաբեկչական հարձակման հետևանքով մեկ խաղաղ բնակիչ զոհվել է, ևս 6-ը` վիրավորվել: Բացի մարդկային վնասներից, նյութական վնասներ են կրել տներ, մեքենաներ:

Կասաա թաղամասի Զահրաուի հիվանդանոցի մոտ հրասանդ ընկնելու հետևանքով մարդկային վնասներ, բարեբախտաբար, չեն գրանցվել:

Նախօրեին հրասանդներ էին ընկել Դամասկոսի Ռաբուա և Մզզե շրջանների վրա՝ պատճառելով նյութական վնասներ:

Սիրիայի պաշտպանության նախարար Ֆահդ Ջասիմ ալ Ֆարիջն հարավային շրջաններում այցելել է ռազմակետեր, ստորաբաժանումներ: Նա զինվորականներին է փոխացնել Նախագահ Բաշար ալ Ասադի ողջյունները: Նախարարը նշել է, որ բանակը լիովին պատրաստ և վճռական է տրամադրված ահաբեկչության դեմ պայքարին` մինչև նրանց ոչնչացումը:

Սիրիայում մոտ 4 տարի շարունակվող բախումների զոհ է դարձել մոտ 200 հազար մարդ:

Հայերեն English

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը