Իրավունք

Տիգրան Մեծի պողոտայում 5 մեքենաներ են բախվել

1 րոպեի ընթերցում

Տիգրան Մեծի պողոտայում 5 մեքենաներ են բախվել

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում հունվարի 22-ին` ժամը 23.05-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Տիգրան Մեծ պողոտայում՝ «ԿինոԵրևան»-ի դիմաց, տեղի է ունեցլ ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր են մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը, ՃԿԿ ԱԻԱԽ-ն ևմեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որՏիգրան Մեծ պողոտայի թիվ 10 շենքի մոտակայքում բախվել են «Օպել» մակնիշի 34 VF 236 պ/հ, «Վոլկսվագեն Պասսատ» մակնիշի 34 SC 736 պ/հ, «ԲՄՎ» մակնիշի 64 MM 066 պ/հ, «Միցուբիշի» մակնիշի 30 LS 672 պ/հ և «Օպել» մակնիշի 35 SP 032 պ/հ (վարորդ` Կ. Պ.) ավտոմեքենաները:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, Կ.Պ.-ն(ծնված 1985թ.) տեղափոխվել է «Սուրբ Գ. Լուսավորիչ» ԲԿ, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են «ԲՄՎ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաները, փակել են «Օպել» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում