Միջազգային

Սիրիայի ընդդիադիր խմբավորումները Կահիերում խորհրդակցություններ են անցկացնում մոսկովյան հանդիպումից առաջ

2 րոպեի ընթերցում

Սիրիայի ընդդիադիր խմբավորումները Կահիերում խորհրդակցություններ են անցկացնում մոսկովյան հանդիպումից առաջ

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական ընդդիմությունը խորհրդատվական հանդիպումներ է սկսել Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում: Հանդիպումները կշարունակվեն 3 օր՝ մինչև հունվարի 24-ը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, քննարկումներին մասնակցում են Սիրիայի ընդդիմության և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիան, ինչպես նաև Սիրիայի ներսում գործող Ազգային համակարգող կոմիտեն: Հանդիպումներն անցկացվում են Եգիպտոսի արտաքին գործերի նախարարության և Արաբական երկրների լիգայի հետ համագործակցությամբ: Այս հանդիպումը կլինի առաջինը ներքին և արտաքին ընդդիմադիր խմաբավորումների միջև:

Եգիպտոսի իշխանությունները մտադիր են ընդդիմադիր բոլոր խմբավորումներին հավաքել Կահիերում, որպեսզի նրանք կարողանան հանդես գալ մեկ միասնական ճակատով` սիրիական կառավարության հետ հետագա երկխոսությանը:

Ավելի վաղ Եգիպտոսի Նախագահ Աբդ ալ Ֆաթթահ աս Սիսին հայտարարել էր, որ Եգիպտոսի համար կարևոր է պահպանել Սիրիայի անվտանգությունն ու միասնականությունը՝ թույլ չտալով մասնատել այլ, և անհրաժեշտ էր համարել ճգնաժամը լուծել խաղաղ ճանապարհով:

Կահիրեում տեղի ունեցող հանդիպումներն ընթանում են Մոսկվայում հունվարի 26-29-ին կայանալիք` սիրիական կառավարության և ընդդիմության միջև հանդիպման նախօրյակին, որի նպատակն է վերսկսել մեկ տարի առաջ ընդհատված միջսիրիական բանակցությունները:

Ավելի վաղ Ազգային համակարգող կոմիտեն համաձայնել էր Ռուսաստան ուղարկել իր պատվիրակությունը:

Ընդդիմադիր հեղափոխական խորհուրդը դեռ վերջնական որոում չի կայացրել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում