Արմեն Մուրադյանը վերջակետ դրեց փոքրիկ Սերյոժայի հիվանդասենյակ մուտքն արգելելու խոսակցություններին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը վերջակետ դրեց խոսակցություններին, թե ինչու Գյումրիում սպանված Ավետիսյանների ընտանիքիփոքրիկի հարազատներին չէին թույլատրում մտնել հիվանդասենյակ, իսկ ռուս լրագրողները մուտք էին գործում:Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի հիվանդասենյակը գտնվել է մշտական վերահսկողության ներքո, և ռուս լրագրողները նույնպես երեխային նկարահանել են ապակու ետևից:«Այն ուշադրությունը, որին արժանացել էր այդ երեխան, միանշանակ պարզ և բացատրելի էր: Ներհիվանդանոցային այցելությունները գտնվում էին խիստ վերահսկողության ներքո և ես այսօր զավեշտալի եմ համարում այդ հարցը: Մեր ամբողջ պայքարն ուղղված էր երեխայի կյանքը փրկելուն..»,- «Արմենպրես»-իհաղորդմամբ՝ասաց Մուրադյանը:

Նրա խոսքով՝ իրենց պայքարը նաև լրատվամիջոցների հետ այն էր, որ մեկ աղբյուրից օգտվեն ռեպորտաժները պատրաստելիս ու մշտապես չհերթապահեն հիվանդասենյակի մուտքի մոտ, չփորձեն տեսախցիկներով մուտք գործել սենյակ:

Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, այնուհետև` յոթ օր հետո մահացել: Նշանակվել էին դատաբժշկական, դատատոքսիկոքիմիական, դատաձգաբանական փորձաքննություններ: Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս եւ հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը:

Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու և ավելի անձանց սպանությունը): Վալերի Պերմյակովին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, և ՀՀ քննչական կոմիտեի քննիչները Վալերի Պերմյակովին մեղադրանք են առաջադրել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու եւ ավելի անձանց դիտավորյալ սպանության համար: Վալերի Պերմյակովն ընդունել է առաջադրված մեղադրանքը:

Հայերեն

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Գերմանիան ցանկանում է շարունակել էներգամատակարարումների դիվերսիֆիկացումը Ադրբեջանի հաշվին. Մերց