Միջազգային

Հոմսի ահաբեկչությունից տուժել են 4 տասնյակից ավելի բնակիչներ

1 րոպեի ընթերցում

Հոմսի ահաբեկչությունից տուժել են 4 տասնյակից ավելի բնակիչներ

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական Հոմս քաղաքում հունվարի 21-ին ականապատ մեքենա է պայթել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, պայթյունը որոտացել է Աքրամա թաղամասում: Հոմսի նահանգապետ Թալալ Բարզանիի խոսքով` պայթյունի հետևանքով 6 խաղաղ բնակիչ` զոհվել, ևս 35-ը վիրավորվել է: Արաբական այլ լրատվամիջոցների տեղեկացմամբ` զոհերի թիվը հասել է 9-ի:

Պայթյունի հետևանքով, բացի մարդկային վնասներից, նյութական խոշոր վնասներ են կրել թաղամասի խանութները, մեքենաները:

Նախորդ ամսվա ընթացքում ևս թաղամասը ենթարկվել էր ահաբեկչական հարձակման, որի հետևանքով զոհվել էր 45 մարդ: Զոհվածների մեծամասնությունը դպրոցականներ էին:

Սիրիայում մոտ 4 տարի շարունակվող բախումների հետևանքով, ՄԱԿ-ի տվյալներով, զոհվել է մոտ 200 հազար մարդ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում