Ղարաբաղյան հիմնահարց

Քրեական գործ է հարուցվել հակառակորդի կողմից ժամկետային զինծառայող Սուրեն Փիլոսյանի սպանության դեպքի առթիվ

1 րոպեի ընթերցում

Քրեական գործ է հարուցվել  հակառակորդի կողմից ժամկետային զինծառայող Սուրեն Փիլոսյանի սպանության դեպքի առթիվ

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական, կամ կրոնական ատելության, կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով ՀՀ ժամկետային զինծառայող Սուրեն Փիլոսյանի սպանության դեպքի առթիվ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրինՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից,20.01.2015թ. ժամը 01:45-ի սահմաններում, հակառակորդի կողմից ազգային, ռասայական, կամ կրոնական ատելության, կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով, սպանելու դիտավորությամբ, խոշոր տրամաչափի հրազենից կրակոց է արձակվել N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում մարտական հերթապահության նշանակված, նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սուրեն Խաչատուրի Փիլոսյանի ուղղությամբ, որի արդյունքում վերջինս մահացել է՝ գլխի շրջանում ստացած հրազենային մարմնական վնասվածքից:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում