Հակառակորդի կողմից պայմանագրային զինծառայող Ասատրյանին սպանելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հարուցվել է քրեական գործ` հակառակորդի կողմից պայմանագրային զինծառայող Ասատրյանին սպանելու, Գասպարյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրինՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից,21.01.2015թ.` ժամը 03:00-ի սահմաններում, ըստ նախնական տվյալների, հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խումբը ներթափանցել է N զորամասի պահպանության շրջանի մարտական հենակետ:

Մարտական գործողությունների արդյունքում մարտական հենակետում որպես դիտորդ, ծառայություն իրականացնող պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Նահապետ Արտակի Ասատրյանը զոհվել է, իսկ պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Հովհաննես Օնիկի Գասպարյանը՝ ստացել բեկորային վնասվածք` աջ ոտքի ծնկի փափուկ մասում:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով և 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ և 13-րդ կետերով ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Հայերեն Русский

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին