Միջազգային

Սիրիական բանակը Դարաայում թեժ մարտեր է վարում ահաբեկչական խմբավորումների դեմ

2 րոպեի ընթերցում

Սիրիական բանակը Դարաայում թեժ մարտեր է վարում ահաբեկչական խմբավորումների դեմ

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական բանակը Դարաայի Մունշիա թաղամասում ռազմական գործողություններ իրականացնելիս տասնյակ ահաբեկիչների է ոչնչացրել, նաև ոչնչացվել են նրանց պատկանող զենքերը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, Մունշիա թաղամասի արևմտյան հատվածում շարունակվում են բախումները ահաբեկչական խմբավորումների և բանակի միջև: Թաղամասը համարվում է Հորդանանի տարածքից Սիրիազինյալներիներխուժելու և տարածվելու հայտնի կետերից մեկը:

Բացի այդ, սիրիական բանակը Դարաա քաղաքի հյուսիս-արևմւոտքում գտնվող Մազիրիբ գյուղաքաղաքում «Ջաբհա ան Նուսրա» խմբավորման տասնյակ անդամների է ոչնչացրել, ինչպես նաև նրանց զինապահեստները: Սպանված զինյալների մեծամասնությունը արտասահմանյան տարբեր երկրների քաղաքացիներ են:

Գյուղաքաղաքը նույնպես գտնվում է Հորդանանի սահմանի մերձակայքում, որտեղով զինյալները մտնում են սիրիական տարածք:

Աղբյուրը տեղեկացնում է, որ հատուկ նշանակության ուժերը բնակիչների հետ համագործակցության արդյունքում Համա քաղաքի արևմտյան Մաշթալ շրջանում զինյալներին պատկանող զինապահեստ են հայտնաբերել, որտեղ եղել են տարբեր տեսակի զենքեր, պայթուցիկ սարքավորումներ: Պահեստում ձերբակալվել են 2 ահաբեկիչներ:

Սիրիայում մոտ 4 տարի շարունակվող բախումների զոհ է դարձել մոտ 200 հազար մարդ: Զինված ընդդիմադիրների շարքերում կռվում է ավելի քան 80 երկրի 100 հազարից ավելի զինյալ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում