Միջազգային

Հոմսի Ալ Վաեր գյուղում ուժի մեջ է մտել 10-օրյա զինադադարը

2 րոպեի ընթերցում

Հոմսի Ալ Վաեր գյուղում ուժի մեջ է մտել 10-օրյա զինադադարը

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի Հոմսի մարզի հյուսիսում գտնվող Ալ Վաեր գյուղում ուժի մեջ է մտել 10-օրյա զինադադարը սիրիական ուժերի և զինված ընդդիմադիրների միջև: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, զինադադարի հաջող պահպանման դեպքում կողմերը համաձայնության կգան կրակի դադարեցման մասին, որի արդյունքում զինյալները կհեռանան Ալ Վաեր շրջանից:

Հոմսի հին շրջաններից զինյալները հեռացել դեռ 2014թ.-ի մայիսին, սակայն նրանց հաջողվել էր պահպանել հենակետը Ալ Վաեր գյուղում, ինչպես նաև դրա հարևանությամբ գտնվող մի քանի տարածքներում: Սիրիական բանակը ռազմական գործողություններ չէր ծավալել այնտեղ, քանի որ փախաստականների մեծ մասը բնակություն էր հաստատել գյուղում:

Լուրեր են շրջանառվում, որ Ալ Վաերի ազատագրումից հետո հնարավոր է ազատագրվեն նաև ընդդիմադիրների հսկողության տակ գտնվող Դար ալ Կաբիրա և Հուլան բնակավայրերը:

Ալ Վաեր գյուղաքաղաք է մտել առաջին մարդասիրական օգնությունը:

Դամասկոսի հարավում գտնվող Բեյթ Սահեմ գյուղից հեռացել են «Ջաբհա ան Նուսրա» ահաբեկչական խմբավորման անդամները, ինչը հնարվորություն է տվել վերահաստատել կրակի դադարեցման ռեժիմը մայրաքաղաքի հարավային հատվածներում: Շրջանին տրամադրվել է մարդասիրական օգնություն մթերքների և դեղամիջոցների տեսքով:

Մարդասիրական օգնություն է տրամադրվել նաև Դամասկոսում գտնվող «Յարմուք» պաղեստինցի փախստականների ճամբարին: Ճամբարը դարձել է փախստականներին ընդունող վայր, որտեղ բնակություն են հաստատել Դամասկոսի ծայրամասերի բնակիչները:

Սիրիայում մոտ 4 տարի շարունակվող բախումների հետևանքով, ՄԱԿ-ի տվյալներով, զոհերի թիվը մոտեցել է 200 հազարի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում