Միջազգային

ՄԱԿ-ի պատասխանատուն կոչ է արել միջազգային հանրությանը ձմռանն օգնել սիրիացի փախստականներին

2 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ի պատասխանատուն կոչ է արել միջազգային հանրությանը ձմռանն օգնել սիրիացի փախստականներին

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի մարդասիրական հարցերով գերագույն հանձանակատար Անտոնիո Գուտյերեսը հայտարարել է, որ սիրիացի փախստականներին ցուցաբերվող օգնությունը բավարար չէ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, նան այցելել է Հորդանանում գտնվող սիրիացի փախստականներին: Հանձնակատարը կոչ է արել միջազգային հանրությանն օժանդակել Սիրիայի և Իրաքի բնակչությանը հատկապես ձմռան ամիսներին, ինչպես նաև աջակցել փախստականներին ընդունող երկրների կառավարություններին: «Չեմ կարծում, որ սիրիական ճգնաժամի ավարտը մոտ է»,- նշել է Գուտյերեսը:

Ձմռան սաստիկ ցրտի պատճառով Սիրիայի հարևան երկրներում գտնվող փախստականները հայտնվել են ծայրահեղ վատ դրության մեջ: Ձյունն ու անձրևները դժվարին կացության մեջ են դրել վրաններում ապրող մարդկանց: Շատերն անգամ զուրկ են վրանների տակ պատսպարվելու հնարավորությունից:

Ավելի վաղ ՅՈւՆԻՍԵՖ-ը հայտարարել էր, որ Սիրիայում և Լիբանանում ցրտից 10 փախստական երեխաներ են մահացել:

Կազմակերպության մամուլի քարտուղար Քրիստոֆ Բուլիրիքը նշել է, որ կազմակերպությունը ցրտի պատճառով հիվանդացության աճ է գրանցել, հատկապես երեխաների մոտ շնչառական վարակներ են տարածվել:

Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ ցրտից Լիբանանում և Սիրիայում 14 մարդ է մահացել: Նրանցից 3-ը երեխաներ են եղել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում