Հարուցվել է քրեական գործ` Ադրբեջանի կողմից հայ հովվի սպանության դեպքի առթիվ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ կազմակերպված խմբի կողմից ազգային, ռասսայական կամ կրոնական մոլեռանդության շարժառթիով Տավուշի մարզի Ոսկեվան գյուղի բնակիչ, 1935թ. ծնված Սերյոժա Նիկոլի Սարգսյանի սպանության դեպքի առթիվ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

2015թ. հունվարի 11-ին՝ ժամը 19:20-ին, հաղորդում է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 17:30-ի սահմաններում, Տավուշի մարզի հայ-ադրբեջանական պետական սահմանի Բաղանիս գյուղի հատվածում ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները դիվերսիոն փորձ են իրականացրել: Հակառակորդի ստորաբաժանումների առաջխաղացումը հայկական բանակի արագ արձագանքման համապատասխան ստորաբաժանմների կողմից կանխվել է և ՀՀ պետական սահմանը խախտած դիվերսիոն խմբի գործողությունները չեզոքացվել։

Տեղանքի հետազոտման ժամանակ «Մաների ձոր» կոչվող հանդամասում հայտնաբերվել է Տավուշի մարզի Ոսկեվան գյուղի բնակիչ, հովիվ, 935թ. նոյեմբերի 18-ին ծնված Սերյոժա Նիկոլի Սարգսյանի դիակը` աջ քունքային շրջանում պատճառված հրազենային վնասվածքով: Սերյոժա Սարգսյանի դիակի հայտնաբերման վայրից քիչ հեռու սկսվում է հակառակորդի կողմից դիտարկվող և գնդակոծվող տեղանքը։

Նոյեմբերյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 13-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Դիակի արտաքին զննությամբ աջ հոնքի դրսային եզրի մոտ հայտնաբերվել է 0,7-0,8 սմ տրամագծով հրազենային մուտքի անցքի վերք, նույն կողմի ծոծրակային շրջանում` դեպի դուրս ուղղված եզրերով, 10X10 սմ չափսերով ելքի անցքի վերք, նշված շրջանում գանգաթաղի շրջանի ոսկրերը բազմաբեկորային կոտրված են: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայերեն Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա