ԳՅՈՒՄՐԻ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում հունվարի 12-ին վեց անձի սպանության մեջ կասկածվող Վալերի Պերմյակովը փորձել է հատել հայ-թուրքական սահմանը: Ռուս զինծառայողին ճանաչել և բռնել են ռուս սահմանապահները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացրել էՇիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը։
Կասկածյալը դեռ գտնվում է ռուսաստանցի սահմանապահների մոտ: Տարածքում են գտնվում ՀՀ դատախազության, ՀՀ քննչական կոմիտեի աշխատակիցները, դեպքի վայր է ժամանել նաև ՌԴ Հարավային օկրուգի դատախազը: Քննարկվում են հետագա գործողությունները: Քրեական գործի քննությունը տեղափոխվել է ՀՀ քննչական կոմիտե, անմիջական հսկողությունն իրականացնում է ՀՀ գլխավոր դատախազը: