Միջազգային

Թուրքիան կմնա ահաբեկիչների համար Սիրիա մուտք գործելու գլխավոր դարպասը. Սիրիայի ԱԳՆ

1 րոպեի ընթերցում

Թուրքիան կմնա ահաբեկիչների համար Սիրիա մուտք գործելու գլխավոր դարպասը. Սիրիայի ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հայտարարությունն այն մասին, որ Հայաթ Բումենդյենը՝ Փարիզի խանութներից մեկի վրա հարձակում գործած ահաբեկիչ Ամեդի Կուլիբալիի կինը, հատել է թուրք-սիրիական սահմանը և թաքնվում է Սիրիայում, պաշտոնական խոսովանություն է, որ Թուրքիան ահաբեկիչների համար մնում է գլխավոր դարպասը Սիրիայի տարածք մուտք գործելու համար: Այս մասին հունվարի 12-ին հայտարարել է Սիրիայի ԱԳՆ-ն՝ նշելով, որ Թուրքիայի տարածքով ահաբեկիչների նման հեշտությամբ Սիրիա թափանցելը ապացուցում է, որ Անկարան անմիջական կապ ունի ահաբեկչական խմբավորումների, սիրիական արյունահեղության, ինչպես նաև ողջ աշխարհում անմեղ մարդկանց արյուն թափելու հետ:

Սիրիան միջազգային հանրությունից պահանջել է ճնշում գործադրել Թուրքիայի վրա՝ դադարեցնելու համար ահաբեկիչներինաջակցելուանպատասխանատու և կործանարար քաղաքականությունը:

Ավելի վաղ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Հայաթ Բումենդյենը հունվարի 8-ին հատել է սիրիական սահմանը:

Նա նաև ավելացրել էր, որ Հայաթ Բումենդյենը հունվարի 2-ին Ստամբուլի օդանավակայան էր ժամանել Մադրիդից և որոշ ժամանակ բնակվել հյուրանոցում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում