Միջազգային

Հալեպի մարզում ցրտից 2 երեխա է մահացել

2 րոպեի ընթերցում

Հալեպի մարզում ցրտից 2 երեխա է մահացել

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպում հունվարի 12-ին ցրտից 2 երեխա է մահացել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով լիբանանյան «Ալ Մայադին» գործակալությունը, դեպքը տեղի է ունեցել Ֆիրդուս շրջանում:

Սիրիական ՍԱՆԱ գործակալության տեղեկացմամբ` վերջին 4 օրերին ընթացքում Դամասկոսում, ինչպես նաև Սիրիայի այլ մարզերում ձյուն և անձրև է տեղում: Եղանակային անբարենպաստ պայմաններ են նաև Լիբանանում, որտեղ հազարավոր սիրիացիներ հայտնվել են ծայրահեղ ծանր իրավիճակում: Սննդի և դեղորայքի պակասին նաև ավելացել է սաստիկ ցուրտը:

Լիբանանում ցրտից սիրիացի 14 փախստականներ են մահացել: Բժշկական աղբյուրների տեղեկացմամբ` միևնույն ընտանիքի 3 երեխաներ են մահացել վրանների փլուզվելու պատճառով: Դեպքը տեղի է ունեցել Արսալ գյուղաքաղաքի մերձակայքում գտնվող Հալիմա շրջանում: Սառնամանիքը սպառնալիք է ներկայացնում Արսալի հարյուր հազարավոր փախստականների համար:

Նմանատիպ իրավիճակում են հայտնվել Հորդանանում գտնվող սիրիացի փախստականները: Սիրիացի փախստականների հարցերով պատասխանատու Ալի Յաբիդին նշել է, որ հորդնանյան իշխանությունները սպասում են մարդասիրական օգնության 3-րդ օդանավին: Փախստականների օգնությունն ուղարկվել է Արաբական միացյալ Էմիրություններից:

Համաձայնվիճակագրականտվյալների՝Լիբանանումսիրիացիփախստականներիթիվըկազմելէ 1միլիոն 140հազար,Թուրքիայում՝մոտ 1միլիոն,Հորդանանումշուրջ 608հազար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում