Գյումրում կատարված սպանությունը քննելու համար ՌԴ պաշտպանության նախարարությունում ստեղծվել է հանձնաժողով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄՆԵՊՐԵՍ: Գյումրիում կատարված սպանության դեպքը բացահայտելու համար Հայաստան կժամանի ՌԴ պաշտպանության նախարարության կազմում ձևավորված հանձնաժողովը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտնել է, որ հանձնաժողովը գլխավորում է ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Արկադի Բախինը: «Տեղի ունեցած ողբերգության պատճառները հետաքննելու համար Հայաստանում ռուսական ռազմաբազա է մեկնել հանձնաժողով` ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Արկադի Բախինի գլխավորությամբ»,- հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:

ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով` Մոսկվայի ժամանակով ժամը 06:05-ին Հայաստանում ռուսական ռազմական բազայի ղեկավարությունը նկատել է պահակակետի զինծառայողի բացակայությունը՝ զենքով և զինամթերքով: Ռուսական ռազմական բազայի հրամանատարության և տեղի իրավապահ մարմինների համատեղ ջանքերով անմիջապես ձեռնարկվել են զինծառայողին հայտնաբերելու որոնողական աշխատանքներ, որոնք, ցավոք անարդյունավետ են եղել:

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն Հայաստանի պաշտոնակցի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում իր խորը ցավակցություններն է փոխանցել զոհվածների հարազատներին և մտերիմներին: Նա ընդգծել է, որ ոչ ոք չի կարող արդարացնել նման բռնարարքը անմեղ մարդկանց նկատմամբ: Ռուսական ռազմական գերատեսչությունը հայկական կողմի հետ համատեղ զոհվածների հարազատներին կցուցաբերի անհրաժեշտ օգնություն և աջակցություն: Հանձնաժողովի իրականացրած հետաքննության արդյունքում տեղի ունեցած ողբերգության բոլոր մեղավորները խիստ պատասխանատվության կենթարկվեն:

Հայերեն Русский

Նիկոլ Փաշինյանն ու Ուրսուլա ֆոն դեր Լայենը կարևորել են Հայաստանի և Եվրամիության միջև բիզնես կապերի խորացումը

Եվրամիությունն օգնում է Հայաստանին՝ հաղթահարելու Ռուսաստանի կողմից կիրառվող տնտեսական ճնշումները

ՀՀ կառավարությունը Ղարաբաղից տեղահանված քաղաքացիներին կազատի մի շարք վարկային պարտավորություններից

Արդյոք սահմանին ՀՀ քաղաքացիները ստանում են վարժական հավաքների ծանուցում. Պապիկյանի անդրադարձը

Նոր Խարբերդում կառուցվում է նոր մանկապարտեզ

Եվրամիության օգնությամբ հայկական ծաղիկները կարտահանվեն Լատվիա. քննարկումներ կան նաև Նիդեռլանդների հետ

Եվրոպական երկրները պահանջել են ռուսաստանցիների համար խստացնել մուտքը Շենգենյան գոտի

Կոնգոյում էբոլայի ախտանիշներով 11 մարդ է փախել մեկուսարաններից. Bloomberg

Լիբանանի նախագահը հնարավոր է համարում հրադադարի հաստատումն առաջիկա 24 ժամվա ընթացքում

ԵՄ-ն ավելի քան 50 միլիոն եվրոյի աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ռուսական սահմանափակումների ֆոնին