Միջազգային

Հալեպում կռվող զինված խմբավորումները որոշել են դաշինք ստեղծել

1 րոպեի ընթերցում

Հալեպում կռվող զինված խմբավորումները որոշել են դաշինք ստեղծել

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի հյուսիսում գտնվող Հալեպի մարզում կռվող զինված խմբավորումները համաձայնության են եկել դաշինք ստեղծելու վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է Մարդու իրավունքների պաշտպանության սիրիական մոնիթորինգի կենտրոնը, որը հետևում է Սիրիայում ընթացող պատերազմին:

Դաշինքը կընդգրկի «Իսլամական ճակատի» խմբավորումները, որոնք անցած տարի ձևավորել էր զինված խմբավորումների կոալիցիա: Բացի այդ «Ջեյշ աշ Ջիհադին», «Նուր ադ Դին Զաքնի» և այլ խմբավորումներ նույնպես համաձայնել են միավորվել:

Դաշինքը կկրի «Ջաբհա Շամիա» անունը:

Հալեպ քաղաքն այժմ բաժանված է 2 մասի, որից մեկը գտնվում է կառավարական ուժերի հսկողության տակ, մյուսը՝ զինված խմբավորումների:

Հալեպում կառավարական ուժերի և զինված խմբավորումների միջև բախումները սկսվել են 2012թ.-ի ամռանը: Ավելի քան 2 տարի շարունակվող պայքարում հազարավոր մարդիկ են զոհվել և վիրավորվել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում