Միջազգային

Հալեպում և Դամասկոսի մերձակայքում հրասանդներ են ընկել

2 րոպեի ընթերցում

Հալեպում և Դամասկոսի մերձակայքում հրասանդներ են ընկել

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպում հրասանդներ ընկելու հետևանքով 1 խաղաղ բնակիչ է զոհվել, ևս 3-ը վիրավորվել են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, հրասանդներն ընկել են Սըրյան և Զուհուր թաղամասերում: Նյութական վնասներ են կրել մերձակայքում գտնվող խանութները:

Բացի այդ, հրասանդներ են ընկել Դամասկոսի մերձակայքում գտնվող Հարասթա արվարձանում և «Ուաֆիդին» ճամբարում: Ոստիկանության տեղեկացմամբ` 2 հրասանդներից մեկն ընկել է Հարասթայի Ալ Ջազիրա փողոցում, ինչի հետևանքով մեկ կին է զոհվել, 2 խաղաղ բնակիչներ վիրավորվել են:

«Ուաֆիդին» ճամբարում հրասանդները պատճառել են միայն նյութական վնասներ: Ճամբարը գտնվում է Ռեյհան ագարակների մերձակայքում, որտեղ տարածվել է «Ջեյշ ալ Իսլամ» ահաբեկչական կազմակերպությունը և հաճախակի հարձակումներ իրականացնում մերձակա շրջանների, հատկապես Արևելյան Ղուտայի վրա:

Աղբյուրը նաև տեղեկացնում է, որ սիրիական բանակը Դեր Զորի Հուեյջա Սաքր բնակավայրում «Իսլամական պետության» 11 ահաբեկիչներ է ոչնչացրել: Դեր Զորի օդանավակայանի մերձակայքում ոչնչացվել են ահաբեկիչներին պատկանող փոխադրամիջոցները, ինչպես նաև 9 տանկ: Բացի այդ Ղամիշլի քաղաքից 45 կմ հեռավորության վրա ռազմական գործողութնների ընթացքում ԻՊ-ի 70 ահաբեկիչներ են սպանվել:

Սիրիայում ավելի քան 3,5 տարի շարունակվող բախումների զոհ է դարձել մոտ 200 հազար մարդ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում