Միջազգային

Քրդական ուժերը հսկողություն են հաստատել Հասաքեի մարզի Աբու Կասայիբ գյուղի վրա

2 րոպեի ընթերցում

Քրդական ուժերը հսկողություն են հաստատել Հասաքեի մարզի Աբու Կասայիբ գյուղի վրա

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիացի ակտիվիստները հայտարարել են, որ քրդական ինքնապաշտպանական ուժերը հսկողություն են հաստատել Սիրիայի Հասաքեի մարզի Աբու Կասայիբ գյուղի վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, թեժ բախումներ են ընթացել քրդական ուժերի և «Իսլամական պետության» ահաբեկիչների միջև: Արդյունքում` մոտ 30 ահաբեկիչ է սպանվել, նաև վնասներ են կրել քրդական 3 խմբավորումներ: Քրդական ուժերը առգրավվել են մեծ քանակության զենք ու զինամթերք:

Մյուս կողմից, ակտիվիստների տեղեկացմամբ,սիրիական ռազմական օդանավերի`Հալեպի հյուսիս-արևելքում գտնվող Ալ Բաբ քաղաքին և Կաբասին գյուղաքաղաքին ուղղված հարվածների հետևանքով 100 մարդ է վիրավորվել:

Հալեպի հյուսիսում՝ Հանդարաթ գյուղի մերձակայքում և Մալահ շրջանի ծայամասերում, թեժ բախումներ են ընթանում կառավարական ուժերի և «Ջաբհա ան Նուսրա» խմբավորման միջև:

Սիրիական ՍԱՆԱ գործակալության տեղեկացմամբ` Դարաայի Նամիա գյուղաքաղաքում «Ջաբհա ան Նուսրա» խմբավորման 2 ղեկավար է սպանվել: Բացի այդ, Դարաայի տարբեր գյուղերում տասնյակ ահակբեկիչներ են սպանվել և վիրավորվել, ոչնչացվել են նրանց զենքերը:

Նախորդ երկու օրերի ընթացքում սիրիական բանակը Իդլիբի կենտրոնական բանտի շրջակայքում ծայրահեղական խմբավորումների 13 ղեկավարներ է ոչնչացրել:

Սիրիայում, զինված ընդդիմադիրների շարքերում կռվում է ավելի քան 80 երկրի 100 հազարից ավելի օտարազգի զինյալ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում