Հայոց ցեղասպանություն

Սփյուռքի նախարարությունը պատվիրել է ուսումնասիրել Ցեղասպանությունից տուժած հայերի կտակները

1 րոպեի ընթերցում

Սփյուռքի նախարարությունը պատվիրել է ուսումնասիրել Ցեղասպանությունից տուժած հայերի կտակները

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարարությունը Երևանի պետական համալսարանի միջազգային իրավունքի ամբիոնին պատվիրել է ուսումնասիրել Ցեղասպանությունից տուժած հայերի կտակները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` 2014 թվականի ամփոփիչ ասուլիսին ասաց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: «2014-ին սփյուռքի հիմնախնդիրների վերաբերյալ նախարարության պատվերով ՀՀ ԳԱԱ ինստիտուտները, ԵՊՀ-ն և այլ գիտական կենտրոններ հետազոտություններ են իրականացրել, որոնց արդյունքներն ամփոփվել են 12 գրքերում: Ցեղասպանության հետ կապված պատվիրել են ԵՊՀ Եվրոպայի և միջազգային իրավունքի ամբիոնին ուսումնասիրել բոլոր հայերի կտակները: Դա շատ բարդ և կարևոր խնդիր է: Անհատական իրավունքների խնդիրը ավելի հեշտ է լուծել»,- ասաց նախարարը:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ նախարարության մյուս գործառույթներին` Հակոբյանը նշեց, որ իր ղեկավարած գերատեսչությունը ղեկավարելու է սփյուռքում տեղի ունեցող բոլոր միջոցառումները: Նրա խոսքով` սփյուռքում ստեղծվել է 62 հանձնաժողով, որոնց կազմակերպված միջոցառումները պետք է հստակեցվեն Սփյուռքի նախարարության հետ: «Ցանկացած միջոցառում բովանդակային առումով պետք է համաձայնեցվի»,- հավելեց նա:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում