Երևան-Սևան ճանապարհին «Մերսեդես» է այրվել
1 րոպեի ընթերցում
![Երևան-Սևան ճանապարհին «Մերսեդես» է այրվել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2014/12/788908.jpg)
ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում դեկտեմբերի 23-ին` ժամը 00.07-ին, ահազանգ է ստացվել, որԵրևան-Չարենցավան ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից,դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.34-ին, մարվել՝ 01.39-ին: Միջպետական Մ-2 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածում (30-րդ կմ) ամբողջությամբ այրվել է «Մերսեդես» մակնիշի 34 ZQ 686 պետհամարանիշով ավտոմեքենան: