Արտաշատի քաղաքային արտադպրոցական կենտրոնը համագործակցում է արտասահմանյան գործընկերների հետ

3 րոպեի ընթերցում

ԱՐՏԱՇԱՏ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտաշատի քաղաքային արտադպրոցական կենտրոնում տեղի ունեցավ «Հայաստան» խորագիրը կրող տարեվերջյան ցուցահանդես, որին ներկայացված էին ավելի քան 450 աշխատանքներ. մաքրամե, փայտարվեստ, գոբելեն, գորգագործություն, կոլաժ, ժանեկագործություն, ասեղնագործություն, խեցեգործություն, խոհանոցային արվեստ եւ այլն:

Միջոցառումը բացեց կենտրոնի «Հայեր» երգի-պարի համույթը: Հյուրերը, մանկավարժները, կենտրոնի տնօրինությունը շրջեցին ցուցադրված աշխատանքների տաղավարներով: Քննարկումից հետո 22 աշխատանքները տնօրինության կողմից արժանացան մրցանակների:

Կենտրոնի փոխտնօրեն Մելանյա Սարգսյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ կենտրոնի հմուտ մասնագետները կարողանում են իրենց փորձը փոխանակել երիտասարդ սերնդին: Մանկավարժների ճաշակի եւ ջանադիր աշխատանքի շնորհիվ խմբի սաները հասել են զգալի հաջողությունների, ինչի շնորհիվ նրանց աշխատանքները դուրս են եկել Հայաստանի սահմաններից: «Կոմիտաս» եւ «Արամ Խաչատրյան» գոբելենային աշխատաներն արդեն վաղուց դարձել են Ֆրանսիայի Քլամար քաղաքի հայ համայնքի սեփականությունը: Որոշ աշխատանքներ էլ զարդարում են Քլամարի քաղաքապետարանը: Կենտրոնը հատկապես պետական տոների ժամանակ կազմակերպում է միջոցառումներ, ցուցահանդեսներ: Արտաշատի քույր քաղաք Քլամարի պատվիրակության ֆրանսիացի հյուրերը հիացմունքով են մասնակցում իրենց համար կազմակերպված ցուցահանդես-վաճառքին: Ժանյակները, փայտե ձեռակերտ նմուշները, ինչպես նաեւ ձեռքի մյուս աշխատանքները որպես արվեստի գեղեցիկ նմուշներ, զբոսաշրջիկները գնում ու տանում են Ֆրանսիա:

«Արտաշատի քաղաքային արտադպրոցական կենտրոնը համագործակցում է Ֆրանսիայի եւ Իտալիայի գործընկերների հետ: Այս տարի նշվեց Քլամար եւ Արտաշատ քույր քաղաքներ հռչակման 10 տարին: Այդ շրջանակներում կատարվել են բազմաթիվ փոխայցելություններ»,- նշեց Մելանյա Սարգսյանը` հավելելով, որ նման միջոցառումներն ու հյուրընկալությունները ոգեւորում են երեխաներին, մանավանդ երբ նրանք գովեստի խոսքեր են լսում օտարազգի հյուրերից: Սարգսյանն ասաց, որ իրենք նախկինում համագործակցում էին նաեւ Հունգարիայի Բուդապեշտ քաղաքի 18-րդ թաղամասի հետ: Սակայն, Հունգարիայի իշխանությունների կողմից Ռամիլ Սաֆարովի արտահնման դեպքից հետո, Արտաշատի արտադպրոցական կենտրոնի սաների եւ կենտրոնի կոլեկտիվի ցանկությամբ` խզվեցին նրանց հետ կապերը:

Արտադրպրոցական կենտրոնն ունի շուրջ 500 սան, ովքեր ուսանում են 26 անուն խմբակներում` 68 խմբերով: Երեխաների հետ աշխատում է շուրջ չորս տասնյակ մասնագետ:

Լիլիթ Մաճկալյան

Հայերեն

Էջմիածնում անասնագոմի տանիք և 3 խմ անասնակեր է այրվել

Ռուսաստանում 670 հազար ապօրինի ներգաղթյալ կա, որոնք մինչև ապրիլի 30-ը պետք է լուծեն իրենց իրավական կարգավիճակի հարցը

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 13 ավտոմեքենա

Ղարիբ Բաբայանի քրեական հետապնդման վերաբերյալ ԶԼՄ-ներով հրապարակված տեղեկությունների հիման վրա ՄԻՊ աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ

Տավուշի մարզի Լուսահովիտ  բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի նախագահը Համահայկական ձմեռային խաղերը հաճախակի կազմակերպելու կարիք է տեսնում

Հայաստանում սպասվում են տեղումներ, օդը կտաքանա 3-5 աստիճանով

Համահայկական ձմեռային խաղերի ամենամեծ աշխարհագրությունը շախմատում է

Համահայկական ձմեռային խաղերի Բեյրութի ձնամարտի թիմը մեծ ուրախությամբ է մասնակցում մրցաշարին

Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի առաջին մեդալակիր Միքայել Միքայելյանը խաղերում մեծ խորհուրդ է տեսնում