Միջազգային

Սիրիացիները վճռական են տրամադրված ահաբեկչության վերացման հարցում. Բաշար ալ Ասադ

2 րոպեի ընթերցում

Սիրիացիները վճռական են տրամադրված ահաբեկչության վերացման հարցում. Բաշար ալ Ասադ

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիացիները լիովին վճռական են տրամադրված իրենց երկրում ահաբեկչությունը և ծայրահեղական գաղափաներն արմատախիլ անելու հարցում: Այս մասին հայտարարել է Սիրիայի Նախագահ Բաշար ալ Ասադն Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի հետ հանդիպման ժամանակ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, հանդիպման ընթացքում նախագահ Ասադը նշել է, որ սիրիական ազգը հպարտանում է իրանական ազգի հետ միավորող պատմական և եղբայրական հարաբերություններով, որոնց շնորհիվ հաջողությունների են հասել տարածաշրջանային և երկկողմ մակարդակներում` հաստատելով սիրիացիների բարձր գնահատականն Իրանի դիրքորոշման հանդեպ: Նախագահը նաև ավելացրել է, որ սիրիացիները ձգտում են ամրապնդել համագործակցությունը բոլոր բնագավառներում, ինչը բխում է երկու երկրների շահերից և տարածաշրջանում կայունություն ու անվտանգություն հաստատելու ցանկությունից:

Իր հերթին Լարիջանին նշել է ահաբեկչության դեմ պատերազմում սիրիական ազգի տոկունության մասին` հավաստելով, որ իրանցի ժողովուրդը բոլոր միջոցներով կօժանդակի Սիրիային իր ուժերն ամրապնդելու հարցում:Նա ավելացրել է, որ Իրանն աջակցում է միջսիրիական բանակցություններին` Սիրիայի ինքնիշխանության պահպանման, նրա զավակների միասնականութան և օտար միջամտության բացառման սկզբունքների հիման վրա:

Իրանի խորհրդատարնի նախագահը հանդիպել նաև իր սիրիացի գործընկեր Մուհամադ Ջիհադ ալ Լահամի հետ և քննարկել Սիրիայում տիրող իրավիճակը:

Նախատեսվում է Լարիջանիի այցելություննները Լիբանան և Իրաք:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում