Միջազգային

Սիրիական հակամարտության ընթացքում կառավարական ուժերի ավելի քան 120 հազար զինվորներ են զոհվել

1 րոպեի ընթերցում

Սիրիական հակամարտության ընթացքում կառավարական ուժերի ավելի քան 120 հազար զինվորներ են զոհվել

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական հակամարտության սկզբի 2011թ.-ից ի վեր Նախագահ Բաշար ալ Ասադի կողմնակից ուժերի ավելի քան 120 հազար զինվորներ են զոհվել: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է Սիրիայի մարդու իրավունքների պաշտպանության մոնիթորինգի կենտրոնը: Նրանցից 11 հազարը զոհվել է Ասադի 3-րդ անգամ նախագահ ընտրվելուց 5 ամիսների ընթացքում: Բացի այդ, 5631 զինվորներ դարձել են բռնությունների, այդ թվում` մահապարտ-ահաբեկիչների, դիպուկահարների, ինքնաթիռների վայր ընկելու, ականապատ մեքենաների պայթյունի զոհ:

Զոհերի թվում մոտ 735-ը արաբներ և ասիացիներ են, 91-ը՝ լիբանանյան «Հըզբոլլահի» անդամներ:

ՄԱԿ-ի տվյալներով, զինված ընդդիմադիրների և կառավարական ուժերի միջև բախումների հետևանքով 2011թ.-ից ի վեր Սիրիայում զոհվել է մոտ 200 հազար մարդ: Սիրիայի բնակչության գրեթե կեսը լքել է իր բնակավայրերը, ավելի քան 7,6 միլիոն մարդ բնակություն է հաստատել երկրի ավելի ապահով շրջաններում, իսկ 3 միլիոնը հատել են հարևան երկրների սահմանները:

Սիրիացի 1,14 միլիոն փախստականներհաստատվել է Լիբանանում, 608 հազարը՝ Հորդանանում, մոտ 1 միլիոնը՝ Թուրքիայում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում